Մատչելիության հղումներ

Մոսկվայում արգելվել է առաջիկա 100 տարում գեյ-շքերթ անցկացնել


Մոսկվայի քաղաքային դատարանը երկրորդ անգամ է օրինական ճանաչել իշխանությունների որոշումը, որով Ռուսաստանի մայրաքաղաքում առաջիկա 100 տարում արգելվում է գեյ-շքերթներ անցկացնել:

Անցած տարի օգոստոսին միասեռական ակտիվիստները 2012-2112 թվականների իրենց ակցիաների անցկացման հայտ էին ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան: Երկար քննարկումներից հետո քաղաքային իշխանությունները որոշեցին չթույլատրել ոչ մի գեյ-շքերթ անցկացնել` ասելով, որ հնարավոր է դրանց ընթացքում անկարգություններ տեղի ունենան, ինչպես նաեւ մատնանշեցին քաղաքացիների մեծ մասի անհամաձայնությունը նման ակցիաների անցկացմանը:

Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG