Մատչելիության հղումներ

Պուտինի վարկանիշը աննախադեպ նվազել է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը աննախադեպ նվազել է. Ռուսաստանի բնակչության կեսից ավելին չեն ողջունում նրա նախագահությունը:

«Լեւադա» կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն` առաջին անգամ Պուտինին բացասական գնահատական է տվել ռուսաստանցիների 46 տոկոսը, իսկ հարցվածների 25 տոկոսը խիստ բացասական գնահատական է տվել:

Դեռ մայիսին Պուտինի կողմնակիցները կազմում էին բնակչության 60 տոկոսը, եւ միայն 12 տոկոսն է հայտնել Պուտինի հանդեպ խիստ բացասական վերաբերմունքի մասին: Վերջին 12 տարիների ընթացքում, ինչպես փորձագետներն են նշում, միայն 2005 թվականին էր Պուտինի վարկանիշը նվազել 60 տոկոսից: Իսկ կես տարի առաջ` ընտրությունների նախօրեին, Պուտինի վարկանիշը կազմում էր 65 տոկոս:

Հիշեցնենք, մարտին կայացած նախագահական ընտրություններին Պուտիը 64 տոկոս էր հավաքել, եւ նույնիսկ ընդդիմությունն էր ընդունում, որ ռուսաստանցիների մեծ մասը աջակցում է Պուտինին: Այսօր փորձագետները նշում են, որ պատկերն իսկապես փոխվում է, եւ հարցումներն էլ հենց այս մասին են վկայում:

Ինչ վերաբերում է վստահությանը, ապա ռուսաստանցիների միայն 57 տոկոսն է վստահում Պուտինին, ամբողջովին Ռուսաստանի նախագահին վստահում է հարցվածների 10 տոկոսը, իսկ 30 տոկոսը չի վստահում Վլադիմիր Վլադիմիրովիչին: Հունվարին, օրինակ, Պուտինին վստահում էր հարցվածների 63 տոկոսը:

«Լեվադա» կենտրոնի տնօրեն Լեւ Գուդկովը համոզված է, որ Պուտինը այլեւս չի ունենա նախկին վստահությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG