Մատչելիության հղումներ

logo-print

«Աերոֆլոտի» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել` ռումբի մասին ահազանգից հետո


Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության` Նյու Յորքից Մոսկվա թռչող ինքնաթիռը այսօր արտակարգ վայրէջք է կատարել Իսլանդիայում` ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին ահազանգ ստանալուց հետո:

Ինչպես հայտնել է «Աերոֆլոտ»-ի պաշտոնական ներկայացուցիչը, անհայտ անձը ինքնաթիռի թռիչքի ժամանակ զանգահարել է ամերիկացի իրավապահներին եւ ասել է, որ ինքնաթիռում պայթուցիկներով հինգ ճամպրուկ կա, որոնք գործի կդրվեն թռիչքի ընթացքում:

Ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել Ռեյկյավիկում: Ինքնաթիռում 256 ուղեւոր է եղել:

Ուղեւորների եւ ինքնաթիռի զննումից հետո ռումբ չի հայտնաբերվել: Ինքնաթիռը Մոսկվա կուղեւորվի այսօր երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG