Մատչելիության հղումներ

Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությանը 24 հայ կմասնակցի


Պրահայում այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանից 24 պատանի շախմատիստներ կմասնակցեն առաջնությանը:

Սա աշխարհում շախմատի ամենամեծ, ամենամյա առաջնություններից է, որտեղ 8-18 տարեկան տղաներն ու աղջիկները մրցում են վեց տարիքային խմբերում:

Մրցաշարի տնօրեն Յան Մազուխը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մրցաշարում իրենց ուժերը կփորձեն 1180 շախմատիստներ` 46 երկրներից:

«Ես գիտեմ, որ Հայաստանն ամենաուժեղ երկրներից է շախմատում: Շատ զարմանալի է, որ այդքան փոքր երկիրը հաղթում է», - ասաց մրցաշարի տնօրենը:

Մրցաշարի գլխավոր մենեջեր, ազգությամբ չեխ Յուրի Պետրույալեկը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բարձր գնահատեց հայ շախմատիստների կարողությունները:

«Հայկական թիմը շատ մեծ հնարավորություններ ունի, քանի որ հայերն ունեն միջինից բարձր ինտելեկտ` ի տարբերություն եվրոպական մի շարք երկրների ժողովուրդների», - ասաց Պետրույալեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG