Մատչելիության հղումներ

«Արմավիա» ընկերությունը ակնկալում է Ռուսաստանի վարչապետի միջամտությունը հայկական ավիափոխադրողի եւ ռուսական ինքնաթիռ արտադրող ըներության միջեւ առկա խնդրում։

Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն պայմանագիր էր կնքել ռուսաստանյան «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության հետ՝ երկու Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ: Ստանալով առաջին ինքնաթիռը եւ որոշ ժամանակ շահագործելով այն, «Արմավիա»-ն պարզել է, որ այն տեխնիկական խնդիրներ ունի եւ վերադարձրել արտադրողին՝ հրաժարվելով նաեւ երկրորդ ինքնաթիռից:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Արմավիա»-ն առաջին ինքնաթիռի դիմաց ռուսական կողմին պարտք է 4 միլիոն դոլար: Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ խնդրով հետաքրքրված է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Արմավիա» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին հետեւյալը․ - «Մենք հույս ունենք եւ հավատում ենք, որ Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը ճիշտ լուծում կգտնի առկա խնդրի վերաբերյալ»:

Չհերքելով եւ չհաստատելով «Արմավիա»-ի ունեցած պարտքի վերաբերյալ ռուսական կողմի պնդումները, մեզ փոխանցեցին նաեւ հետեւյալը․ - «Ինքնաթիռը վերադարձվել է, եւ արդեն 2 ամիս է՝ գտնվում է «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունում: Ինքնաթիռը հետ վերցնելու ցանկություն «Արմավիա»-ն չունի, քանի որ այն տնտեսապես շահավետ չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG