Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը այցելեց Ֆիլիպիններ


Այսօր մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ֆիլիպինների Հանրապետություն:

Մանիլայում Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Աքինոն, ով արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հույս է հայտնել, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:

Նախարար Նալբանդյանը ընդգծել է, որ իր այցելության նպատակը Ֆիլիպինների հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելն է:

Այսօր ավելի վաղ կայացել են Նալբանդյանի եւ Ֆիլիպիննների արտաքին գործերի քարտուղար Ալբերտ դել Ռոսարիոյի բանակցությունները, որոնց ավարտին նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի դեպարտամենտների միջեւ փոխըմբռնման հուշագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագիրը»:

Ալբերտ դել Ռոսարիոն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի՝ Երեւան պատասխան այց կատարելու հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG