Մատչելիության հղումներ

Լիտվայի դեսպանը ավարտում է առաքելությունը Հայաստանում


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար: «Ակնհայտ է, որ Ձեր գործունեւթյունը լուրջ ազդեցություն է ունեցել հայ-լիտվական կապերը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաեւ ամրապնդելու գործում», - ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` ասել է Տիգրան Սարգսյանը:

Գիեդրիուս Ապուոկասը տեղեկացրել է, որ լիտվական մի քանի ընկերություններ հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կողմի գործընկերների հետ համագործակությամբ: Տիգրան Սարգսյանը եւ դեսպանը հույս են հայտնել, որ այդ հետաքրքրությունը կհանգեցնի Հայաստանում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG