Մատչելիության հղումներ

Անսպասելի այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի փոխվարչապետը


«Թուրան» գործակալության փոխանցմամբ, այսօր անսպասելի այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Ռազմարդյունաբերական կոմպլեքսի աշխատանքը համակարգող փոխվարչապետի այցի մասին նախապես որեւէ տեղեկություն հայտնի չի եղել:

Ըստ նույն աղբյուրի, այսօր Ռոգոզինին կընդունի Իլհամ Ալիեւը: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանի փոխվարչապետի այցի ընթացքում քննարկման հիմնական թեման լինելու է Գաբալային ռադիոլոկացիոն կայանի վարձակալության պայմանագրի հետագա ճակատագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG