Մատչելիության հղումներ

Բելառուսում Շվեդիայի դեսպանատունը անանուն սպառնալիքներ է ստանում


Բելառուսում Շվեդիայի դեսպանատունն անհանգստացած է իր աշխատակիցների անվտանգության համար` մի շարք անանուն սպառնալիքներ ստանալուց հետո:

Դեսպանությունն իր կայքում գրել է, որ իր աշխատակիցների համար հիմքեր կան զգուշավոր եւ կասկածամիտ լինել Բելառուսում ապրելու եւ ճանապարհորդելու ժամանակ:

Մինչդեռ Բելառուսի արտաքին գործերի նախարարության խոսնակը դեսպանատան զգուշացումներն անվանել է «զրպարտություն»:

Բելառուսի եւ Շվեդիայի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ շվեդական մի կազմակերպություն ինքնաթիռից ժողովրդավարության կոչ անող գրություններով հարյուրավոր խաղալիք արջուկներ գցեց Մինսկի շրջակայքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG