Մատչելիության հղումներ

logo-print

«Արմավիա»-ի պարտքը ռուսական ընկերությանը կազմում է մոտ 4 միլիոն դոլար


«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի պարտքը առաջին Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի համար կազմում է մոտ 4 միլիոն դոլար։

Ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «Արմավիա»-ն նաեւ պարտքեր ունի ինքնաթիռի տեխնիկական սպասարկման դիմաց։ Ինքնաթիռն այս պահին գտնվում է Ժուկովսկի քաղաքում։

«Արմավիա»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարվում է ռուսական արտադրության SSJ-100 ինքնաթիռներից, որովհետեւ այդ ինքնաթիռները որակի հետ կապված խնդիրներ ունեն:

Այս առնչությամբ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ ինքնաթիռը գրավ է դրված հայկական բանկերից մեկում, ինչի պատճառով «Արմավիա»-ն չի կարողանում ներկայացնել ինքնաթիռից հրաժարվելու մասին պաշտոնական փաստաթղթերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG