Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիի ավագանու ընտրություններում աննախադեպ թվով թեկնածուներ են առաջադրվել


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Սեպտեմբերի 9-ին նախատեսվող Գյումրիի ավագանու ընտրություններում թեկնածուների աննախադեպ մեծ թիվ է առաջադրվել՝ 21 տեղի համար 72 թեկնածու, այսինքն՝ 1 տեղի համար 3 թեկնածու կպայքարի։

Առաջադրված թեկնածուներից 33-ը անկուսակցական են եւ հիմնականում՝ գործազուրկներ։

Քաղաքական ուժերից առաջատարը ՀՀԿ-ն է՝ 17 թեկնածու։ ԲՀԿ-ն 13 թեկնածու ունի, 3-ական թեկնածուներ ունեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը։

Ցուցակում առաջին անգամ որպես ԲՀԿ-ականներ գրանցվել են «ԳՅՈՒՄՐԻ-ԳԱՐԵՋՈՒՐ» գործարանի չորս աշխատակիցներ։ Սա, թերեւս, պայմանավորված է քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու, «ԳՅՈՒՄՐԻ-ԳԱՐԵՋՈՒՐ» գործարանի սեփականատեր Սամվել Բալասանյանի առաջադրմամբ։

Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածություն չի առաջադրել, այդուհանդերձ ներկայացել է սեփական թիմով՝ քաղաքապետարանի ներկայիս աշխատակիցներից մի քանիսը ավագանու թեկնածություն են առաջադրել։

Առաջադրվել են նաեւ գործող ավագանու 6 անդամներ։

Այս ընտրություններում «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը 7 ավագանու թեկնածու է առաջադրել։ Վերջիններս այսօր ընտրությունների վերահսկման շտաբ են ձեւավորել։

XS
SM
MD
LG