Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիահայերն ավելի զգույշ են խոսում


Երեկ երեկոյան Հալեպից «Արմավիա»-ի չվերթով Հայաստան եկած սիրիահայերն ավելի զգույշ էին խոսում՝ պատմելով օրեցօր ահագնացող վիճակի, առաջին անհրաժեշտության ապրանքների սակավության մասին։

Հայաստանից Սիրիա ամուսնացած մի երիտասարդ աղջիկ, ով չցանկացավ ներկայանալ, օդանավակայանում «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ ամուսնու եւ երեխայի հետ վերադարձել է Հայաստան՝ հայրական տուն։ Ասում էր՝ երկար ժամանակ կմնա այստեղ։

Նա ասում է, որ թեեւ Հալեպում մարտերը հայերով բնակեցված թաղամասերից հեռու են, բայց հնարավոր չէ ոչ միայն փողոց դուրս գալ, այլեւ դիմանալ կրակոցներին ու պայթյուններին։

«Մի օր լավ է, մի օր վատ։ Կարող է մեկ վայրկյանից հարձակվեն։ Չգիտես՝ անորոշ վիճակ է», - նշեց նա։ - «Հայեր կան, որ փող չունեն տոմս առնելու, որ գան։ Օգնեք մի բանով», - հավելեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG