Մատչելիության հղումներ

Էկվադորի նախագահը այս շաբաթ կպատասխանի Ասանժին


Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է, որ այս շաբաթ կպատասխանի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի` քաղաքական ապաստան տրամադրելու դիմումին: Ասանժը հունիսի 19-ից թաքնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը` փորձելով այդ կերպ խուսափել Շվեդիա էքստրադիցիայի ենթարկվելուց:

Մայիսի վերջին Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը վճռել էր, որ Wikileaks-ի հիմնադիրը կարող է էքստրադիցիայի ենթարկվել Շվեդիա, որտեղ նա մեղադրվում է սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ:

Ասանժի աջակիցները պնդում են, որ Շվեդիայում հարուցված գործը սոսկ պատրվակ է Wikileaks-ի հիմնադրին ավելի ծանր մեղադրանքով Միացյալ Նահանգներ փոխադրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG