Մատչելիության հղումներ

Ծաղկաձորում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի արձանը


Անցած շաբաթավերջին Ծաղկաձորում մեկնարկած Մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակներում այսօր քաղաքի կենտրոնական հրապարակում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի արձանը:

Բացման արարողությանը մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արձանը հենց Ծաղկաձորում տեղադրելու նախաձեռնության հեղինակ, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը:

Արձանի հեղինակը` երիտասարդ քանդակագործ Դավիթ Մինասյանը գոհ է իր ստեղծագործությունից, բայց սրտատրոփ սպասում է մարդկանց արձագանքին:

«Իր պլաստիկան, իր դինամիկան, իր թռիչքը, իր շարժումը, իր աշունը, իր ողբերգությունը… այդ ամեն ինչը բերեց նրան, որ օգտվեմ իր «Անձրեւանոցով թռիչքը» մանրապատումից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մինասյանը:

«Հրաշալի գաղափար է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը` շարունակելով. - «Դրանով այդ փառատոնը հավերժ կամրագրվի հենց Ծաղկաձորում, որովհետեւ ինքը [փառատոնը] Լեոնիդի անունն է կրում»:


please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG