Մատչելիության հղումներ

Իրանական 12 բեռնանավեր ժամանակավորապես գրանցված են եղել Մոլդովայում


Մոլդովայի տրանսպորտի փոխնախարար Բորիս Գերասիմը «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությանը հայտնել է, որ իշխանությունները ահազանգ են ստացել այն մասին, որ իրանական 12 բեռնանավեր մայիսից հուլիս ամիսներին գրանցված են եղել Մոլդովայում եւ նավարկել են այդ երկրի դրոշի տակ։ Իմանալով այդ մասին՝ Մոլդովայի իշխանությունները կասեցրել են գրանցումը։

Գերասիմը նշել է, որ բեռնանավերի թվում նավթատար տանկերներ չեն եղել։

Արեւմուտքը խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ պահանջելով այդ երկրին կասեցնել իր միջուկային ծրագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG