Մատչելիության հղումներ

Դայվինգ, սթրայքբոլ, փեինթբոլ եւ էքստրեմալ այլ մարզաձեւերի ներկայացուցիչները օգոստոսի 1-10 Սեւանում մասնակցեցին էքստրեմալ մարզաձեւերի առաջին փառատոնին:

Կազմակերպիչների խոսքով, անցյալ տարվա էքստրեմալ սպորտաձեւերի ցուցահանդեսից հետո հասկացան, որ փառատոնի կարիք եւս կա: Փառատոնի շրջանակներում անցկացվեց ջրասուզման՝ դայվինգի մրցույթ, որին մասնակցում էին մարզիկներ 4 երկրներից՝ Դանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Դաղստանից:

Հենց ջրասուզման մրցույթ անցկացրին քանի որ «Սեւանում սուզվելը արտասահմանցիների համար շատ գայթակղիչ է՝ ելնելով դրա բնական պայմաններից՝ քաղցրահամ ջուր, ծովի մակերեւույթից մոտ 2000 մ բարձրություն եւ այլն»:

Հայկական թիմը Սեւանում ջրասուզման մրցմանը չէր մասնակցում:

«Ազնիվ չէր լինի մեր մասնակցությունը այդ միջոցառմանը, քանի որ մենք սովոր ենք այդ պայմաններում լճում սուզվելու եւ կհաղթեինք», - ասաց «Հայ էքստրիմ» հասարակական կազմակերպության փոխնախագահ`Արման Վարդանյանը:

Կազմակերպիչների խոսքով, փառատոնը նաեւ նպատակ ունի քարոզելու ակտիվ հանգիստը եւ տարածելու այն երիտասարդների շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG