Մատչելիության հղումներ

Քուրդ զինյալները առեւանգել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորին


Քուրդ զինյալները առեւանգել են Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Հուսեյն Աըգունին՝ երկրի հարավ-արեւելքում գտնվող Օվաչիկ եւ Թունչելի քաղաքները միացնող ճանապարհահատվածում։

Թուրք պաշտոնյաները հայտնում են, որ զինված ուժերը որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ փորձելով հայտնաբերել ազգությամբ քուրդ պատգամավորին։

Անցած շաբաթ քուրդ զինյալները Թուրքիայի զինված ուժերի երեք զինծառայողների էին առեւանգել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG