Մատչելիության հղումներ

Լոնդոնում ավարտվեցին 30-րդ Օլիմպիական խաղերը


Ժամեր առաջ Լոնդոնում ավարտվեցին 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Մեծ շուքով անցկացված Օլիմպիադայի փակման արարողությանը մասնակցել են ավելի քան 4000 արտիստներ՝ այդ թվում երաժիշտներ, ակրոբատներ, բալետի պարողներ։ Օլիմպիական բեմին ելույթ ունեցան բրիտանական այնպիսի հայտնի ռոք եւ փոփ խմբեր, ինչպիսիք են The Who-ն եւ Spice Girls-ը։

Նախքան կմարվեր Լոնդոնի օլիմպիական մարզադաշտում կհանգցվեր օլիմպիական կրակը, խաղերի պաշտոնական դրոշը հանձնվեց Ռիո քաղաքի քաղաքապետին․ 2016 թվականի Օլիմպիական խաղերը անցկացվելու են հենց այդ բրազիլական քաղաքում։

Լոնդոն 2012 Օլիմպիական խաղերի ընթացքում գրանցվեց 44 աշխարհի ռեկորդ։

Նվաճած ոսկե մեդալների թվով՝ 46, առաջին տեղում է Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Չինաստանը (38) եւ Մեծ Բրիտանիան (29)։

Այս խաղերում Հայաստանի հավաքականը, նվաճելով 1 արծաթ եւ 2 բրոնզե մեդալ, զբաղեցրեց 60-րդ տեղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG