Մատչելիության հղումներ

Իրանում աղետի զոհերի թիվը անցավ 150-ը


Իրան - Թավրիզը երկրաշարժից հետո, 11-ը օգոստոսի, 2012թ.

Իրան - Թավրիզը երկրաշարժից հետո, 11-ը օգոստոսի, 2012թ.

Իրանում այսօր տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 153-ի, 400-ից մինչեւ 600 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս տվյալները Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ հրապարակել է NBC News-ը՝ վկայակոչելով Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդումները։

Տուժածների մեծ մասը գյուղական բնակավայրերից են։ Ինչպես ISNA լրատվական գործակալությանը փոխանցել է տեղական մի պաշտոնյա, աղետի հետեւանքով վեց տասնյակ գյուղ 50-70 տոկոսով ավերվել է։

Երկու երկրաշարժերին հաջորդել են մինչեւ 4.5-5 մագնիտուդով հետցնցումները, որոնց թիվը երեկոյան արդեն մոտ էր երկու տասնյակին։

Ավելի վաղ հաղորդվել էր 87 զոհվածների եւ շուրջ 400 վիրավորների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG