Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի երկրաշարժ. հաղորդվում է «բազմաթիվ վիրավորների» մասին


DPA գործակալությունը, վկայակոչելով Իրանի պետական լրատվամիջոցները, քիչ առաջ հաղորդեց, որ երկրում այսօր տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերի հետեւանքով բազմաթիվ վիրավորներ կան։

Հաղորդագրության համաձայն, 11 րոպեի ընթացքում 6.2 եւ 6 մագնիտուդով երկու ուժեղ ցնցում է տեղի ունեցել` համապատասխանաբար Ահար եւ Վարզեքան ավաններում եւ մոտակա գյուղերում։

Տեղական պաշտոնյաների վկայությամբ` փրկարարները արդեն հասել են աղետի վայրեր եւ մեծ թվով վիրավորների են տեղափոխել մոտակա հիվանդանոցներ։

Իրանի [Արեւելյան] Ադրբեջան նահանգի նահանգապետի խոսնակը պետական հեռուստատեսությանը ասել է, որ առայժմ հաղորդումներ չկան մեծ ավերածությունների կամ մահվան դեպքերի մասին։ Սակայն, ըստ նրա, մահվան դեպքերը չի կարելի բացառել գյուղական բնակավայրերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG