Մատչելիության հղումներ

Փոլ Ռայանը` ԱՄՆ-ի փոխնախագահի հանրապետական թեկնածու


ԱՄՆ- Կոնգրեսական Փոլ Ռայանը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 5-ը ապրիլի, 2011թ.
ԱՄՆ- Կոնգրեսական Փոլ Ռայանը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 5-ը ապրիլի, 2011թ.
Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնում հանրապետական ճամբարն առաջադրել է Ուիսքոնսին նահանգից ընտրված կոնգրեսական, 42-ամյա Փոլ Ռայանի թեկնածությունը։ Վերջինս ներկայացնում է հանրապետականների առավել պահպանողական թեւը եւ ղեկավարում է Ներկայացուցիչների տան բյուջետային հանձնաժողովը։

Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնին հավակնող կոնգրեսականը նախկինում նաեւ հանդես է եկել մի շարք հայամետ նախաձեռնություններով, այդ թվում՝ եղել է Հայոց ցեղասպանության մասին թիվ 106 բանաձեւի համահեղինակներից մեկը, որը 2007 թվականի աշնանը հավանության արժանացավ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն լիագումար նիստ այդպես էլ չմտավ՝ Սպիտակ տան հակազդեցության պատճառով։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, երիտասարդ հանրապետականը նաեւ աշխատել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում, 2008 թվականին ստորագրել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ուղղված նամակը՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչպես նաեւ դարձել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի հեղինակներից մեկը։

Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 6-ին, որտեղ, փաստորեն, գործող նախագահ-փոխնախագահ Օբամա-Բայդեն զույգի հետ կպայքարեն հանրապետական ճամբարի՝ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին եւ փոխնախագահ Փոլ Ռայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG