Մատչելիության հղումներ

Թուրքական բանկը մասնաճյուղ է բացել Բաթումիում


Վրաստանի սեւծովյան նավահանգիստ, Աջարիայի վարչական կենտրոն Բաթումի քաղաքում բացվել է թուրքական խոշորագույն բանկերից մեկի` ISBANK-ի մասնաճյուղը։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` շնորհանդեսին մասնակցել են Աջարիայի կառավարության ղեկավար Լեւան Վարշալոմիձեն, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ։

Վարշալոմիձեն կարեւորել է այն փաստը, որ թուրքական այս բանկը առաջին մասնաճյուղը Հարավային Կովկասում բացել է Բաթումիում, եւ հայտնել, որ ISBANK-ը պատրաստվում է մասնաճյուղեր բացել վրացական այլ քաղաքներում եւս։ «Այդ որոշումը եւս նպաստում է վրաց - թուրքական հարաբերությունների զարգացմանը», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG