Մատչելիության հղումներ

Անցած մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG