Մատչելիության հղումներ

Քլինթոնը ժամանել է Ստամբուլ


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ավարտելով աֆրիկյան շրջագայությունը, այսօր ժամանել է Ստամբուլ` բանակցություններ անցկացնելու Սիրիայի հարցով։

Ակնկալվում է, որ պետքարտուղարը կհանդիպի Թուրքիայի ղեկավարների եւ սիրիական ընդդիմության ակտիվիստների հետ` քննարկելու պաշտոնական Դամասկոսի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը մեծացնելու ուղիները եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալման դեպքում իշխանության անցումը նախապատրաստելու հարցը։

Ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության տվյալների` Սիրիայում շարունակվող պատերազմական գործողությունների հետեւանքով երեկ 187 մարդ է զոհվել, որոնցից 111-ը` քաղաքացիական անձինք։ Հաղորդվում է, որ զոհվածների թվում կան երեխաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG