Մատչելիության հղումներ

Գյումրիում առայժմ հինգ թեկնածու է առաջադրվել


Սեպտեմբերի 9-ին Գյումրիում անցկացվելիք քաղաքապետի ընտրություններում մինչ այս պահը առաջադրվել են հինգ թեկնածուներ` Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բանասանյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը` ՀՅ Դաշնակցությունից, անկուսակցական, թոշակառու Սպարտակ Պետրոսյանը, անկուսակցական, գործարար Անդրանիկ Ավետիսյանը, անկուսակցական Ռաֆայել Ասատրյանը։

Պետրոսյանը, Ավետիսյանը եւ Ասատրյանը այսօր են ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ Բալասանյանը եւ Սիմոնյանը առաջադրվել էին ավելի վաղ։

Գյումրիի գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Ղուկասյանը մինչ այս պահը դեռ փաստաթղթերը չի ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով։


Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG