Մատչելիության հղումներ

Վեհափառը մեկնեց Ռումինիա


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր հովվապետական այցով մեկնել է Ռումինիայի Հայոց թեմ, որտեղ կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Սուրբ Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը եւ հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառին ուղեկցում են Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԱՄՆ-ի Հայոց արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի միաբաններ Սիփան աբեղա Գեւորգյանը եւ Թովմա աբեղա Խաչատրյանը, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG