Մատչելիության հղումներ

Սերգեյ Չալյանը ազատվեց Հայաստանի զինկոմիսարի պաշտոնից


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 9-ի հրամանագրով Հայաստանի զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հուլիսի 31-ի կարգադրությամբ առժամանակ կասեցվել էին Սերգեյ Չալյանի լիազորություննները, եւ որպես պատճառ նշվում էին զորակոչի ժամանակ երեւան եկած խախտումները:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մինչդեռ, հուլիսի 31-ին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էին, որ Չալյանը արձակուրդ գնալու դիմում է գրել եւ գտնվում է արձակուրդում:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ էին լրատվամիջոցների տեղեկությունները, որ զինկոմիսարի պաշտոնանկության պատճառը ոլորտում տեղ գտած խախտումներն են, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մենք նախագահի հրամանագրերը չենք մեկնաբանում»։

Գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը Հայաստանի զինվորական կոմիսարի պաշտոնում նշանակվել էր 2009 թվականին:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG