Մատչելիության հղումներ

Թուրքիան աշխարհի առջեւ բացում է իր անշարժ գույքի շուկան


Թուրքիա - Տեսարան Ստամբուլ քաղաքից

Թուրքիա - Տեսարան Ստամբուլ քաղաքից

Հայաստանի քաղաքացիներին, սակայն, Անկարան առհասարակ արգելում է սեփականության տեր դառնալ Թուրքիայի տարածքում։

Թուրքիան որոշել է աշխարհի առջեւ բացել իր անշարժ գույքի շուկան՝ ավելի քան կրկնապատկելով այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են առանց նախապայմանների սեփականություն ձեռք բերել Թուրքիայի տարածքում։

Այս շաբաթ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով, մասնավորապես, նման իրավունք են ստացել ավելի քան 120 երկրների քաղաքացիներ։

Արտոնյալ այս պետությունների շարքից, սակայն, դուրս է մնացել վեց երկիր, այդ թվում ՝ Հայաստանը, որի քաղաքացիներին պաշտոնական Անկարան ընդհանրապես արգելում է սեփականության տեր դառնալ Թուրքիայի տարածքում։

Հայաստանից բացի այս խմբում ընդգրկվել են նաեւ Սիրիան, Հյուսիսային Կորեան, Կուբան, Նիգերիան եւ Եմենը։

Հինգ տասնյակից ավելի երկրների նկատմամբ էլ ընդունվել են որոշակի սահմանափակումներ. Չինաստանի, Դանիայի եւ Իսրայելի քաղաքացիները, օրինակ, իրավունք չունեն Թուրքիայում մեկ առանձնատնից ավելին ձեռք բերել, ռուսներն ու ուկրաինացիներըը իրավունք չունեն սեփականություն գնել Սեւ ծովի ափին, մինչդեռ հույները պետք է հեռու մնան Հունաստանին սահմանակից թուրքական նահանգներից։

Ուշագրավ սահմանափակումներ են սահմանվել նաեւ Մարոկոյի, Եգիպտոսի, Աֆղանստանի եւ մի շարք աֆրիկյան պետությունների նկատմամբ, որոնց քաղաքացիները զրկվել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողեր, խաղողի կամ մրգատու այգիներ ձեռք բերելու իրավունքից, մի շարք այլ երկրների քաղաքացիներ էլ իրավունք են ստացել միմիայն առաձնատուն գնել կամ տարածք ձեռք բերել՝ բիզնեսի համար։

Փոխարենը, լիովին վերացվել են Ադրբեջանի, Վրաստանի, Սաուդիան Արաբիայի, Քուվեյթի եւ էլի մոտ չորս տասնյակ երկրների նկատմամբ ամրագրված սահմանափակումները՝ մեկ բացառությամբ. ցանկացած օտարազգի Թուրքիայում կարող է ձեռք բերել ոչ ավելի, քան 30 հեկտար տարածք, ընդ որում` այն չպետք է գերազանցի տվյալ համայնքի տարածքի 10 տոկոսը։

Պաշտոնական աղբյուրները պնդում են, թե իրենց հաշվարկներով` այս փոփոխությունների արդյունքում առաջիկա մի քանի տարվա ընթացքում դրսից շուրջ 20 միլիարդ դոլարի ներդրում կկատարվի Թուրքիայի անշարժ գույքի շուկայում։

«Որոշ մասնագետներ անգամ պնդում են, թե այժմ Ստամբուլում տները կարող են թանկանալ ոչ ավել, ոչ պակաս՝ 200 տոկոսով», - գրում է թուրքական Zaman-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG