Մատչելիության հղումներ

Փոքրիկ Նորայրն ու իր ընկերը ծնվել եւ ապրում են բանտում


Փոքրիկ Նորայրն ու իր ընկերը ծնվել եւ ապրում են բանտում
please wait

No media source currently available

0:00 0:06:54 0:00

Իրենց կամքից անկախ կանանց գաղութում բնակվող փոքրիկները «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող 130 բանտարկյալների հիմնական ուրախությունն են:

Իրենց կամքից անկախ կանանց գաղութում բնակվող փոքրիկները «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող 130 բանտարկյալների հիմնական ուրախությունն են:

Նորայրի մայրը սեփական անչափահաս երեխային դանակահարելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման, որից 1 տարին համաներմամբ մարվել է: Դանակահարված երեխան հիմա 10 տարեկան է։ Նա ոչ միայն ներել է մորը այլեւ նամակ է գրել երկրի նախագահին, որպեսզի թույլատրեն տեսնել իր մորը։ Մամակում նշել է, որ շատ է սիրում է մայրիկին։

Մեր հաջորդ զրուցակիցը թմրադեղեր փոխանցելու համար դատապարտվել է 7,5 տարի ազատազրկման: Կալանքը կրում է արդեն 5 տարի 10 ամիս: Նրա խոսքով` առաջին անգամ դատապարտված կնոջ հանդեպ դատավիռը կիրառելիս պետք է որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնեն սեռը:

Այս պահին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժն են կրում 228 կին ու անչափահաս կալանավորվածներ ու դատապարտյալներ: Թվով 58 կանանց քրեական գործերը դեռ գտնվում են նախաքննության կամ դատաքննության փուլում: 130 կնոջ դատավճիռն օրինական ուժ է ստացել: Առավելագույն պատիժը` 15 տարի, կրում է մեկ կին` սպանության հոդվածով: Դատապարտյալ կանանցից 52-ը իրենց պատիժը կրում են առանձնապես ծանր հանցագործության համար, 22 –ը` սպանության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG