Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը այցելել է հյուսիսարեւելյան սահմաններ


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 7-ին այցելել է հյուսիսարեւելյան սահմանագոտի եւ տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակներում Օհանյանը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական եւ ինժեներական կառույցների հուսալիությունը: Նախարարը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը եւ բարոյահոգեբանական վիճակին: Նա ընդգծել է, որ սահմանային հատվածում կառուցվել են օրինակելի պաշտպանական, ամրաշինական կառույցներ եւ հենակետեր:

Այնուհետեւ պաշտպանության նախարարը եղել է հյուսիսարեւելյան սահմանները պաշտպանող զորամասում, այցելել հրաձգարան, որտեղ նույնպես ընթանում են կառուցապատման եւ շինարարական աշխատանքներ:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաեւ սահմանամերձ Չինարի եւ Արծվաբերդ գյուղերի բնակչության հետ, լսել նրանց հուզող եւ մտահոգող հարցերը: Հանդիպման ավարտին Չինարիի դպրոցականները նախարարին հանձնել են իրենց կողմից գրված շնորհակալագրերն ու բարեմաղթանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG