Մատչելիության հղումներ

Էրդողանը սեպտեմբերին կայցելի Բաքու


Նախատեսվում է, որ սեպտեմբերի 11-12-ը Ադրբեջան կայցելի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Այդ մասին հաղորդել է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։

Թուրքիայի վարչապետի այցի նպատակն է մասնակցությունը երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին, որի նախապատրաստման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG