Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Գուլոյանին


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացվելիք քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին։ Այդ մասին այսօր տեղեկացնում է կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը` հավելելով, որ որեւէ այլ թեկնածություն չի քննարկվել։

ԲՀԿ-ն նշում է, որ հաղորդագրությունը տարածել է` հաշվի առնելով լրատվամիջոցների «առանձնակի հետաքրքրությունը» Աբովյանում ընտրությունների հետ կապված կուսակցության դիրքորոշման նկատմամբ։

Կարապետ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինն է։ Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, թե Ծառուկյանը դժգոհ է Գուլոյանի աշխատանքից եւ մտադիր չէ նրան սատարել տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերի 23-ի ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG