Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը կկանոնակարգի ավտոկայանատեղիները


Քաղաքապետարանը կկանոնակարգի ավտոկայանատեղիները
please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00
Երեւան քաղաքի ավտոկայանատեղիները պետք է կանոնակարգվեն, խոստանում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նա նաեւ խոստանում է, որ այսուհետ մեքենան կայանելու համար վարորդից գումար պահանջող կայանողները կգործեն միայն օրենքի շրջանակներում։

«Իրավունք չունեն որտեղ կանգնեն՝ գումար գանձեն։ Մեզ պետք է, որ մեր քաղաքացիները հանգիստ կարողանան մտնել խանութ, սրճարան», - ասում է Մարգարյանը։ - «Ճանապարհային ոստիկանությունը, Տրանսպորտի վարչությունը հստակ տեղերը կհատկացնեն, ըստ այդ տեղերի նոր պայմանագրեր կկնքվեն»։

Երեւանի քաղաքապետարանն այս օրերին ստուգայցեր է կատարում մայրաքաղաքի ավտոկայանատեղիներ՝ գույքագրելու եւ միայն համապատասխան պայմանագրեր ունեցող ավտոկայանատեղիներում գանձումները թույլ տալու համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին քաղաքապետարանի լրատվության բաժնից։

«Այսօր Երեւան քաղաքում՝ մանավանդ Կենտրոն վարչական շրջանում, տիրում է խայտառակ վիճակ ավտոկանգառների հետ կապված։ Երկու-երեք օր սկսել է աշխատանքային խումբը այդ աշխատանքները իրականացնել՝ 80 տոկոս գումար հավաքողները պակասել են», - փաստում է քաղաքապետը։

please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG