Մատչելիության հղումներ

Օգոստոսի 11-ը հին հայերի համար նոր տարվա սկիզբ է


Հին հայկական տոմարում Նավասարդը տարվա առաջին ամիսն էր` Նավասարդի մեկը համապատասխանում էր այժմյան օգոստոսի 11-ին:

Այդ առիթով օգոստոսի 11-ին տեղի կունենա «Նավասարդ-Թոնրատոն» փառատոնը, որն անցկացվելու է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում:

Փառատոնը կազմակերպում են «Սերունդ հայապահպան միավորում»-ը, «Դար» հիմնադրամը եւ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հասարակական կազմակերպությունը

Նավասարդյան փառատոնը անցկացվում է 2008 թվականից` յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության մարզերից մեկում: Այս տարի փառատոնի միջոցառումների մեկնարկը կտրվի Հայկ նահապետի հուշարձանի մոտ օգոստոսի 11-ին ժամը 9.30-ին: Փառատոնի շրջանակներում անցկացվելու են նաեւ գրատպության պատմության վերաբերյալ դասախոսություն, փաստագրական ֆիլմերի ցուցադրություն, տոնական համերգ եւ Նավասարդյան խաղեր: Տոնական միջոցառումները սկսվելու են արդեն օգոստոսի 10-ին:

Փառատոնին նախատեսվում է թոնրի մեջ պատրաստվող ուտեստների ցուցադրություն: «8 թոնիրներից 7-ի մեջ պատրսաստվելու են ուտեստներ, իսկ այն թոնրում, որը ջահով է վառվելու, միայն լավաշ է թխվելու», - ասում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը եւ հավելում, որ Նավասարդի տոնական սեղանի ամենակարեւոր ուտեստը քաշիկան է.

«Նույն հարիսան է, հայերեն` «քաշի» եւ «գա» բառերից: Հարիսայից տարբերվում է միայն նրանով, որ չի խառնվում: Չխառնելու, չհարվելու իմաստը հենց նա է, որ Նոր տարին խառնած չլինի», - ասում է Սեդրակ Մամուլյանը:

Տոմարագետ Լիլիթ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացատրեց, որ «նավասարդ» իրանական լեզուներով նշանակում է նոր տարի ու հասկացությունն առաջացել է Միջին Ասիայում, կիրառվել է պարթեւական տոմարում, որը զրադաշտական տոմարի տարբերակներից մեկն է:
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG