Մատչելիության հղումներ

Օգոստոսի 7-ին Մոսկվայում կայացած համերգից առաջ աշխարհահռչակ երգչուհի Մադոննան հանդես է եկել ի պաշտպանություն Pussy Riot փանք խմբի անդամների, որոնք անազատության մեջ են խուլիգանության մեղադրանքով: «Ես դեմ եմ գրաքննությանը, ես իմ ողջ կարիերայի ընթացքում քարոզել եմ արտահայտվելու ազատություն, խոսքի ազատություն: Կարծում եմ՝ այն ինչ տեղի է ունենում նրանց հետ, անարդար է: Հուսով եմ՝ նրանք ստիպված չեն լինի 7 տարի բանտում անցկացնել: Դա ողբերգություն կլիներ»,- ասել է Մադոննան:

XS
SM
MD
LG