Մատչելիության հղումներ

Մադոննան մոսկովյան համերգի ժամանակ պաշտպանել է Pussy Riot-ին


Երեկ երեկոյան Մոսկվայում կայացած համերգի ժամանակ աշխարհահռչակ երգչուհի Մադոննան հանդես է եկել ի պաշտպանություն Pussy Riot փանք խմբի անդամների, որոնք անազատության մեջ են խուլիգանության մեղադրանքով:

Փանք խմբի անդամ երեք կանանց դատում են իրենց հեղինակած «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կատարելու համար, եւ նրանց սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում:

Կանանց ազատ արձակելու՝ Մադոննայի կոչը առաջացրել է ուղղափառ ակտիվիստների վրդովմունքը, որոնք գիշերը բողոքի պիկետ են անցկացրել հյուրանոցի մոտ:

Մադոննայի հաջորդ համերգը նախատեսված է վաղը Սանկտ Պետերբուրգում. Երգչուհու անվտանգությունն ուժեղացնելու համար լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG