Մատչելիության հղումներ

Amnesty International-ը մտահոգված է Հալեպի բնակիչների խնդրով


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Սիրիայի Հալեպ քաղաքի խաղաղ բնակչության անվտանգության խնդրով:

Մտահոգության առիթը արբանյակային նկարահանումներով հաստատվող այն տեղեկություններն են, որ կառավարական զորքերը ծանր հրետանիով գնդակոծում են քաղաքը:

«Սիրիայի ամենախիտ բնակեցված քաղաքը մարտադաշտի վերածելը կործանարար հետեւանքներ կունենա քաղաքացիների համար», - իր հայտարարության մեջ նշում է իրավապաշտպան կազմակերպությունը` ընդգծելով, որ սիրիական կառավարությունն ու ապստամբների ուժերը կարող են պատասխանատվության ենթարկվել քաղաքացիների անվտանգությունը պաշտպանել չկարողանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG