Մատչելիության հղումներ

Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը


Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերում Հայաստանը այսօր երեկոյան նվաճեց երրորդ մեդալը. հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կիլոգրամ քաշայինների մրցումներում բրոնզե մեդալի արժանացավ Արթուր Ալեքսանյանը։

Հայաստանցի օլիմպիականներից անցած կիրակի օրը արծաթե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, բրոնզե մեդալ՝ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը։

Մեդալների հաշվարկով Հայաստանը այժմ 44-րդն է Օլիմպիադային մասնակցող 204 երկրների թվում։

Աղյուսակի առաջին երեք տեղերը շարունակում են զբաղեցնել, համապատասխանաբար, Չինաստանը, Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG