Մատչելիության հղումներ

Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառին


2012 հոկտեմբերի 10-14-ը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում կանցկացվի Գրքի միջազգային 64-րդ տոնավաճառը, որին կմասնակցեն աշխարհի 100 երկրների ներկայացուցիչներ: 15 տարուց ի վեր Հայաստանը նույնպես մասնակցում է այս հեղինակավոր տոնավաճառին:

Երեկ Մշակույթի նախարարությունը հրապարակել է մասնակցության հայտերի ընդունման մասին տեղեկատվությունը: Ըստ այդմ` այս տարի մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է ներկայացնեն հայտեր, իսկ Հայաստանի պատվիրակության մեջ ընդգրվելու համար առաջարկություններ պետք է ներկայացնեն հրատարակիչները, գրական գործակալները, գրողները, գրականագետները, գրաքննադատները:

Հայտերն ու առաջարկությունները ներկայացվում են Մշակույթի նախարարության Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մասնակիցների մասին ոչինչ չի կարող ասել. ընտրությունը կկատարվի բոլոր հայտերը ստանալուց հետո:

Երիտասարդ գրող Հովհաննես Թեքգյոզանը, թեեւ հայտ չի ներկայացնելու, բայց Ֆրանկֆուրտ մեկնելու է, քանի որ «Առաջին հայկական գրական գործակալությունը» որոշում է կայացրել սեփական միջոցներով ապահովել հեղինակի մասնակցությունը տոնավաճառին:

Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ցանկալի է, որ Գրողների միությունը, հրատարակչությունները կարողանան գումարներ հայթայթել ու գրողների գործուղել Ֆրանկֆուրտ: Նրա խոսքով, նախարարույթունը ոչ միան դեմ չէ այս նախաձեռնություններին, այլեւ քաջալերում է դրանք:

«Առաջին հայկական գրական գործակալության» տնօրեն Արեւիկ Աշխարոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե մրցակցության խնդիր չկա. բոլորի նպատակը մեկն է` պատշաճ կերպով ներկայացնել մեր գրականությունը:

«Քանի որ հանդես պիտի գանք մի քանի հեղինակներով, որոնց պիտի փորձենք առաջ տանել, այդ ցանկը կազմվեց 2012-ին թողարկված գրքերի հեղինակներով` Գուրգեն Խանջյան, Արամ Պաչյան եւ Հովհաննես Թեքգյոզյան», - հավելեց Աշխարոյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG