Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն հուլիսի 9-ից իրականացրել է Հալեպի վեց չվերթ


«Արմավիա» ընկերությունը Երեւան - Հալեպ - Երեւան ուղությամբ հուլիսի 9-ից մինչեւ օգոստոսի 6-ը իրականացրել է ընդհանուր առմամբ 6 չվերթ, որից 5-ը` կանոնավոր, 1-ը` լրացուցիչ:

Հայաստանի ազգային ավիափոխադրողի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` նշված ժամանակահատվածում ավիաընկերությունը տեղափոխել է 724 ուղեւոր, որից 131-ը` Երեւան - Հալեպ, 593-ը` Հալեպ - Երեւան ուղղությամբ:

Երեկ, մասնավորապես, կանոնավոր չվերթով Boeing օդանավով Երեւանից Հալեպ է մեկնել 17, իսկ Հալեպից Երեւան է ժամանել 101 ուղեւոր:

«Արմավիա»-ն, ինչպես նշված է հաղորդագրությունում, «այն եզակի ավիաընկերություններից մեկն է, որը շարունակում է ոչ միայն իր կանոնավոր, այլեւ լրացուցիչ չվերթները պատերազմական գոտու ուղղությամբ»։

Ազգային ավիափոխադրողը հիշեցնում է, որ Երեւան - Հալեպ - Երեւան չվերթը հատուկ վերականգնել է հուլիսի 9-ից՝ Սիրիայում պայթունավտանգ իրավիճակից ելնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG