Մատչելիության հղումներ

Curiosity սարքը ութամսյա թռիչքից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա, եւ առաջին ազդակներն արդեն ստացել է Երկիր մոլորակը։ ԱՄՆ տիեզերական հետազոտությունների գործակալությունում՝ NASA-ում սա համարում են ամենաբարդ տիեզերական թռիչքը։ Թռիչքների հարցերը կարգավորող ստորաբաժանումը Curiosity-ի բարեհաջող վայրէջքն ընդունել է ծափահարություններով եւ նույնիսկ արցունքներով։ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ սարքի միջոցով առաջիկա երկու տարիներին գիտնականները փորձելու են վերջնական պատասխան տալ հարցին` արդյոք Մարսի վրա կա՞ն կյանքի հետքեր։

XS
SM
MD
LG