Մատչելիության հղումներ

Սիրիայում պատանդառված իրանցիներից երեքը սպանվել են


Սիրիացի ապստամբների խումբը, որը ստանձնել է 48 իրանցիներին առեւանգելու պատասխանատվությունը, հայտարարել է, որ պատանդներից երեքը սպանվել են սիրիական կառավարական զորքերի հետ փոխհրաձգության հետեւանքով:

Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչը սպառնացել է սպանել նաեւ մյուս պատանդներին, եթե փոխհրաձգությունը կառավարական զորքերի հետ շարունակվի:

Իրանի իշխանությունների հաղորդմամբ` պատանդառված իրանցիները ուխտագնացներ են, ովքեր այցելում էին Դամասկոսում գտնվող շիաների սրբավայրերից մեկը:

Սիրիացի ապստամբները, սակայն, պնդում են, թե պատանդ վերցված իրանցիները Իրանի հեղափոխության պահապաններից են եւ Սիրիա են այցելել հետախուզական նպատակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG