Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստան այցելող օտարերկրացիների թիվը աճել է 54 տոկոսով


Այս տարվա առաջին 7 ամիսներին Վրաստան է այցելել 2 միլիոն 211 հազար 201 օտարերկրացի, ինչը 54 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Ըստ նույն աղբյուրի` միայն հուլիսին Վրաստան է այցելել 520 հազար 707 օտարերկրացի, ինչը 56 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ կայուն կերպով աճում է հարեւան երկրներից ժամանողների թիվը։ Այդ հարցում առաջատարներն են Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանի եւ Իրանը։

Հուլիսին տոկոսային աճով աչքի են ընկել Թուրքիան` 126, Ռուսաստանը` 91, եւ Լեհաստանը` 81 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG