Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին մեծ հանրահավաք է անցկացրել Բաթումիում


Բաթումիում երեկ կայացել է վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքի հանրահավաքը, որին, «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, մասնակցել է շուրջ 20 հազար մարդ։

Հանրահավաքը անցկացվել է հոկտեմբերի 1-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում։

Իվանիշվիլին խոստացել է, մասնավորապես, հաղթանակի դեպքում անել հնարավորը` բացելու ռուսաստանյան շուկան վրացական արտադրանքի համար։

«Մենք անպայման կհաղթենք խորհրդարանական ընտրություններում եւ վերջ կտանք հակաժողովրդական ռեժիմին Վրաստանում», - հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG