Մատչելիության հղումներ

Սիրիայի վարչապետը պաշտոնանկ է արվել


Սիրիական հեռուստատեսությունը այսօր հաղորդել է, որ երկրի վարչապետ Ռիյադ Հիջաբը պաշտոնանկ է արվել։

Նախագահ Բաշար ալ-Ասադը գյուղատնտեսության նախկին նախարար Հիջաբին վարչապետ էր նշանակել հունիսին` մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո։

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով հորդանանյան պաշտոնական, սակայն անանուն աղբյուրը, տեղեկացնում է, որ պաշտոնանկությունից հետո Հիջաբը ընտանիքով փախել է Հորդանան։

Ռուսաստանյան Russia Today անգլալեզու հեռուստատեսության վկայությամբ` Սիրիայի նախկին վարչապետը պատրաստվում է այսօր ավելի ուշ հրապարակային հայտարարությամբ հանդես գալ ընդդիմության կողմն անցնելու վերաբերյալ։

Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ` վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Օմար Ղալավանջին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG