Մատչելիության հղումներ

ՊԲ հրամանատարն այցելել է առաջին գիծ


ԼՂ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նախօրեին այցելել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր:

ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնի հրապարակած հաղորդագրության համաձայն, առաջնագծում Պաշտպանության բանակի հրամանատարի, զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարների կողմից իրականացվել է մարտական խնդիրների ճշգրտում: Միաժամանակ ստուգվել է հրետանու եւ ՀՕՊ հիմնական եւ պահեստային, մեկնարկային եւ կրակային դիրքերի ինժեներական կահավորման վիճակը, տրվել են համապատասխան ցուցումներ:

ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնի հրապարակած մեկ այլ հաղորդագրությում էլ ասվում է, որ համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG