Մատչելիության հղումներ

Սուդանն ու Հարավային Սուդանը կարգավորում են նավթային հակամարտությունը


Սուդանն ու Հարավային Սուդանը համաձայնություն են ձեռք բերել նավթի տրանզիտային վճարումների վերաբերյալ, որը երկու երկրների միջեւ ծայրաստիճան սրված հակամարտության պատճառ է դարձել։

Աֆրիկյան Միության միջնորդ Թաբո Մբեկին շաբաթ օրը հայտարարել է, որ կողմերի միջեւ բանակցությունները շարունակվում են եւ առաջիկայում նախատեսվում է քննարկել Սուդանի տարածքով Հարավային Սուդանի նավթի արտահանումը վերսկսելու ժամանակացույցը։

Հարավային Սուդանը, որի տարածքում է տեղաբաշխված տարածաշրջանի նավթային պաշարների երկու-երրորդը, Սուդանից պաշտոնապես անջատվել եւ անկախություն է հռչակել անցած տարի։

Հունվարից Հարավային Սուդանը դադարեցրեց նավթի արդյունահանումը՝ պնդելով, որ Սուդանը չափազանց բարձր գներ է գանձում նավթի տրանզիտի համար։ Հարավային Սուդանի նավթի արտահանման ուղիներն անցնում են Սուդանի տարածքով։

Ծայր առած հակամարտությունը մեծ վնաս է հասցրել երկու երկրների տնտեսություններին։ Հարաբերությունները պաշտոնական Ջուբայի եւ Խարթումի միջեւ լարված են, սահմանագոտում պարբերաբար բախումներ են արձանագրվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG