Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում, նաեւ ասված է․ - «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր ներդրումը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Բազմաբովանդակ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը մեր երկրների միջեւ վերջին տարիների ընթացքում աննախադեպ վերելք են արձանագրել: Սա նոր որակ է հաղորդել մեր փոխգործակցությանը եւ ավելի մերձեցրել մեր բարեկամ ժողովուրդներին: Կասկած չունեմ, որ մեր շարունակական համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստան - ԱՄՆ հարաբերություններն ունենալու են գերազանց ապագա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG