Մատչելիության հղումներ

Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանում հրդեհ է բռնկվել


Իրանի խոշորագույն նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի արդյունքում, հաղորդագրությունների համաձայն, առնվազն 1 մարդ զոհվել է, 16 մարդ՝ վիրավորվել։

Իշխանությունները հաղորդել են, որ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Խոմեյնի նավթաքիմիական համալիրում հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը։

Իրանական «Ֆարս» գործակալության փոխանցմամբ, հրդեհը հաջողվել է հանգցնել, իսկ գործարանի աշխատանքը չի դադարեցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG