Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Չինաստանը քննադատում են Սիրիայի հարցով բանաձեւը


Ռուսաստանն ու Չինաստանը հայտարարել են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ուրբաթ օրը կայացած նիստում Սիրիայի հարցով ընդունված բանաձեւը վտանգում է այդ երկրում շարունակվող բռնությունները խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ջանքերը։

Ձայների 133 կողմ, 12 դեմ եւ 31 հարաբերակցությամբ ընդունված բանաձեւով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտում է Սիրիայի կառավարությանը եւ պահանջում քաղաքական իշխանության փոփոխություն այդ երկրում, անցում «ժողովրդավարական, բազմակարծիք քաղաքական համակարգի»։ Ռուսաստանը եւ Չինաստանը դեմ քվեարկած երկրների թվում էին։

Պաշտոնական Մոսկվան, մասնավորապես, հայտարարել է, որ բանաձեւը «բացահայտորեն պաշտպանում է զինված ընդդիմությանը»։

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Սիրիայի հարցով բանաձեւին։

ՄԱԿ-ի գնահատականներով, Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող զինված ընդդիմության եւ կառավարական զորքերի միջեւ 17 ամիս շարունակվող բախումների արդյունքում շուրջ 19,000 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG